Ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը՝ ամերիկյան ֆուտբոլի «Դալլաս Քովբոյզ» ակումբի խաղացող Մայլզ Օսթինը ծանր է տանում իր սիրելիի հետ բաժանումը:
Սակայն սերն այստեղ, ինչպես պարզվում է, որեւէ կապ չունի: Բանն այն է, որ հարաբերությունների խզումից հետո նա կորցրել է իր նախկին ճանաչվածությունը ԱՄՆ-ում, որով պարտական էր առաջին հերթին Քիմին:
«Քիմի հետ տարբեր միջոցառումների այցելելը Մայլզին ավելի մեծ ճանաչում բերեցին, քան «Դալլասի» օգտին հանդես գալը: Անխոս, նա սիրում էր Քարդաշյանին, բայց ճանաչումն առավել կարեւոր է: Երբ նա հանդիպում էր Քիմի հետ, գտնվում էր համընդհանուր ուշադրության կենտրոնում, լողում փառքի մեջ, նրա մասին խոսում էին բառացիորեն ամեն անկյունում: Իսկ այժմ նման բան չի լինի»,- US Magazine-ին ասել է մարզիկին մոտ կանգնած աղբյուրը:
Հիշեցնենք, որ 29-ամյա Քարդաշյանը, ով օգոստոսից հանդիպում էր Օսթինի հետ, անսպասելիորեն հայտարարել է, թե խզում է իր հարաբերությունները նրա հետ:
Միգուցե, գեղեցկուհին չէ՞ր կատակում, երբ հայտարարում էր, թե երազում է «նորմալ հայ տղայի մասին»՝ Հոլիվուդի անվանի դեմքերի փոխարեն:





























