Գազի գները ընթացիկ տարվա ավարտին կաճեն, այդ թվում՝ արդյունաբերության աճող պահանջների պատճառով, Sputnik-ին հայտնել է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության պետ Ադամ Սեմինսկին։

«Մենք տարեվերջին գազի գնի աճ կտեսնենք»,- ասել է նա։

«Դա կլինի ձմռանը, իսկ ձմռանը գազի գինը միշտ բարձր է, բայց մենք տեսնում ենք, որ գազի գինը նորից աճում է ոչ միայն այդ պատճառով, այլ նաեւ քանի որ արդյունաբերության կողմից պահանջներն աճում են, ավելի մեծ է այլ արտադրանքների պահանջարկը, որոնք բնական գազից են ստացվում»,- հավելել է Սեմինսկին։