Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլը ղեկավարում էր օֆշորային ընկերություն, որը Սիբիրում զբաղվում էր «Սուխոյ Լոգ» ոսկու հանքավայրի շահագործմամբ, գրում է Australian Financial Review-ն։
Պարբերականը նշում է, որ վարչապետը եւ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի նախկին վարչապետ Նեւիլ Ռենը 1990-ական թթ. հերթով ղեկավարել են Star Technology Service ընկերությունը, որը գրանցված էր բրիտանական Վիրջինյան կղզիներում, իսկ ընկերության գործերը վարում էր Mossack Fonseca-ն։
Ավստրալիայի վարչապետի ներկայացուցիչը հայտնել է, որ Թյորնբուլը տեղյակ չի եղել, որ Mossack Fonseca-ն կապ ունի Star Technology Service-ի աշխատանքի հետ։




























