Չինաստանի հեռուստաընկերությունը 2015թ. հոկտեմբերին չինական պատվիրակության՝ Մեծ Բրիտանիա կատարած այցի մասին սյուժե ցուցադրելիս «ճշգրտումներ» է մտցրել Եղիսաբեթ 2-րդ թագուհու քննադատության դրվագի մեջ, գրում է The Telegraph-ը։

Պարբերականը նշում է, որ Մեծ Բրիտանիայի թագուհին Լոնդոնի ոստիկանության հրամանատար Լյուսի Դ՛Օրսին նշել է Մեծ Բրիտանիայի դեսպանի նկատմամաբ չինացի դիվանագետների կոպտությունը։ Օպերատորը նկարահանել էր այդ խոսակցությունը։

Չինաստանում հեռարձակվող BBC World News-ի եթերում քննադատության դրվագը փոխարինել են կամ սեւ էկրանով կամ այլ տեսագրության դրվագով։