Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել է, որ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Կանադան, Շվեյցարիան, Ավստրալիան եւ Նոր Զելանդիան Ինտերպոլի օգնությամբ միջազգային հակակոռուպցիոն կենտրոն կստեղծեն, որի կենտրոնական գրասենյակը կլինի Լոնդոնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով վարչապետի մամուլի ծառայությունը։
Աշխարհում առաջին նման կենտրոն ստեղծելու մասին պաշտոնապես կհայտարարվի Լոնդոնում հակակոռուպցիոն գագաթնաժողովի ժամանակ։
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն ավելի վաղ որոշ նախարարների եւ թագուհի Եղիսաբեթ 2-րդի հետ միացրած բարձրախոսով զրուցելիս ասել էր, որ Աֆղանստանն ու Նիգերիան «ֆանտաստիկ կոռումպացված» են։




























