Thule շվեդական ապրանքանիշը մանկական սպորտային սայլակ է արտադրել, որը կոչվում է Thule Glide։ Հանովի օրորոցի շնորհիվ սայլակից կարող են օգտվել մինչեւ 6 ամսական երեխաների ծնողները։ Երբ երեխան արդեն սովորում է նստել, օրորոցը հանվում է, եւ սայլակը վերածվում է զբոսանքի սայլակի։
Սայլակով վազքն ավելի հարմարավետ դարձնելու համար արտադրող ընկերությունը կորպուսի աերոդինամիկ ձեւ է մշակել եւ կմախքի թեթեւ կառուցվածք։ Ասֆալտով վազելու համար անիվները պատրաստվել են տարբեր տրամագծով։ Thule Glide-ը կարելի է կառավարել մեկ ձեռքով, իսկ անվտանգության համար դաստակին հատուկ ժապավեն է հագցվում։
Thule-ը մանկական սայլակներ, աքսեսուարներ եւ ակտիվ հանգիստ նախընտրողների համար պարագաներ արտադրող ընկերություն է, որը հիմնվել է Շվեդիայում 1942-ին։




























