Հունգարիան հաղթել է «Ոսկե Բոկյուզա» միջազգային ամենահայտնի խոհարարական մրցույթի եվրոպական եզրափակիչում, որը հաճախ անվանում են նաեւ խոհարարների «օլիմպիադա», հայտնում է Hungary Today–ը:
Միջոցառումն անցել է Բուդապեշտում: Առաջին տեղը զբաղեցրել է հունգարացի խոհարար Թամաշ Սելը ու նրա թիմը:
Այսպիսով, հունգարական թիմը կմիանա Նորվեգիային, Շվեդիային, Ֆրանսիային, Իսլաանդիային, Ֆինլանդիային, Նիդեռլանդներին, Շվեյցարիային, Բելգիային, Դանիային ու Էստոնիային ու կմասնակցի համաշխարհային եզրափակիչին, որը կկայանա Լինում 2017-ին:
Հունգարիան մրցույթին մասնակցում է 2013-ից սկսած: Այդ ժամանակ Սելի ղեկավարած թիմը 24 տեղից տասերորդն էր զբաղեցրել:
«Ոսկե Բոկյուզ» մրցույթը 1987 –ին ստեղծել է ֆրանսիացի շեֆ խոհարար Պոլ Բոկյուզը: Մրցույթին մասնակցում են աշխարհի բոլոր արհեստավարժ խոհարարները:




























