Բրազիլիայում սենատորների 60 տոկոսի դեմ քրեական գործեր են հարուցվել, հայտնում է Telesur-ը։

Այսօր քվեարկող 80 սենատորներից  47-ի գործերը քննվում են դատարանում։

Սենատորների շրջանում ամենատարածված հանցագործությունը փողերի լվացումն է եւ ակտիվները թաքցնելը։ Գործեր են հարուցվել նաեւ կաշառակերության մեղադրանքով։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Բրազիլիայի սենատը կողմ էր քվեարկել նախագահ Դիլմա Ռուսեֆի իմպիչմենտին։

Ռուսեֆը 180 օրով վայր կդնի իր լիազորությունները, նրա պարտականությունները կկատարի փոխնախագահ Միշել Տեմերը։ Այնուհետեւ սենատը նորից կքննարկի հարցը։ Այդ ժամանակ Ռուսեֆի ճակատագիրը կորոշվի վերջնականապես։ Եթե պատգամավորների 2/3-ը կողմ քվեարկի իմպիչմենտին, նա կլքի պաշտոնը։