Չինաստանում նախատեսվում է «Պեկին» բրենդով մեքենաների արտադրություն սկսել: Տվյալ նախաձեռնությունը պատկանում է Չինաստանում գրանցված նոր ընկերությանը:
Ինչպես հաղորդում է China Daily գործակալությունը, չինական Beijing Automotive Group, Beijing State-owned Assets Management Co եւ չորս այլ ընկերությունների կողմից ստեղծված BAIC Motor ընկերության նախնական կապիտալը կազմում է 1,5 մլրդ դոլար:
Մինչեւ 2015թ. BAIC Motor-ը ծրագրում է մոտ 700 հազար ավտոմեքենա արտադրել, այդ թվում էլեկտրական մեքենաներ:
Առաջին Beijing սեդաններն ու ամենագնացները արտադրվելու են արդեն տարեվերջին եւ վաճառքի են հանվելու 2011թ.:





























