«Fitch» միջազգային վարկանշային հեղինակավոր կազմակերպությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B պլյուս» վարկանիշը` սահմանելով Կայուն հեռանկար մեկ տարի առաջ շնորհած Բացասական հեռանկարի (Long-term Issuer Default Rating (IDR)) փոխարեն:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Նման վարկանիշի վերահաստատումը խոսում է Բանկի ընդունելի ֆինանսական ցուցանիշների, իրացվելիության զգալի պաշարի, վերաֆինանսավորման կառավարելի ռիսկերի եւ բարձր հեղինակության մասին:
«Fitch» –ը կարեւորել է այն հանգամանքը, որ չնայած ՀՀ բանկային համակարգում առկա բարձր մրցակցությանը, Ամերիաբանկը գրավել է հաստատուն դիրքեր շուկայում` պահպանելով առաջատարի դիրքը վարկավորման ոլորտում (մասնաբաժինը շուկայում`14,8%), առեւտրի ֆինանսավորման եւ հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների գծով (մասնաբաժինը շուկայում`15%):
Վարկանիշի հեռանկարը վերանայելով Կայուն` «Fitch»-ն ակնկալում է, որ Ամերիաբանկը կպահպանի իր կայուն դիրքը` դիմակայելով արտաքին բարդ միջավայրի ճնշումներին: Բացի այդ, Բանկն ունի նաեւ եկամտաբերության բավարար մակարդակ եւ կապիտալի զգալի պաշար` 2015թ-ի դեկտեմբերին ՎԶԵԲ-ից ներգրաված 30 մլն ԱՄՆ դոլար միջոցների հաշվին:
«Fitch»-ի կողմից Կայուն հեռանկարով «B պլյուս» վարկանիշի ստացումը կնպաստի միջազգային ասպարեզում Ամերիաբանկի ճանաչելիության եւ Բանկի հանդեպ ունեցած վստահության մակարդակի բարձրացմանը, Հայաստանում օտարերկրյա ներդրողների հետ գործընկերական հարաբերությունների ընդլայնմանը:





























