Համաշխարհային Օլիմպիադայի առաջին համարների պայքարում 92 տոկոս արդյունավետությամբ առաջատարն ուկրաինացի Վասիլի Իվանչուկն է, որը 7 հնարավորից վաստակել է 6,5 միավոր: Երկրորդ տեղում Լեւոն Արոնյանն է` 7-ից 5 միավոր կամ 71 տոկոս արդյունավետություն: Նույն արդյունքն ունի նաեւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին: Համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը միայն 9-րդ տեղում է` 6-ից 4 միավոր: Տասնյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը` 6-ից 5 միավոր:

1.Վասիլի Իվանչուկ, 2754, Ուկրաինա – 92,9%, 6,5 /7
2.Լեւոն Արոնյան, 2783, Հայաստան – 71,4%, 5/7
3.Յան Նեպոմնյաշչի, 2706, Ռուսաստան-2 – 71,4%, 5/7
4.Իվան Սոկոլով, 2641, Բոսնիա – 75%, 4,5/6
5.Բաադուր Ջոբավա, 2710, Վրաստան – 68,8%, 5,5/8
6.Ռուստամ Կասիմջանով, 2685, Ուզբեկստան – 75%, 4,5/6
7.Ռադոսլավ Վոյտացեկ, 2711, Լեհաստան – 66,7%, 4/6
8.Սերգեյ Մովսեսյան, 2723, Սլովակիա – 75%, 6/8
9. Մագնուս Կարլսեն, 2826, Նորվեգիա – 66,7%, 4/6
10.Վլադիմիր Կրամնիկ, 2780, Ռուսաստան – 58,3%, 3,5/6