«Եվրատեսիլ 2016»-ի Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը շատ լավ է արել, որ ծածանել է Արցախի դրոշը: Այս ամսին այսօր՝ մայիսի 12-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Շատ լավ եմ գնահատում, շատ էլ ճիշտ է արել, որ բարձրացրել է Արցախի դրոշը, մեր մասնակցի իարվունքն է: Մեր մասնակցի իրավունքն է՝ Արցախի դրոշը բարձրացնի, թե Մեծ Հայքի: Մեր մասնակցի իրավունքն է ում դրոշը եւ ինչպես ծածանել: Մենք պետք է քաջալերենք նրան: Երեկ Արցախի դրոշն է ծածանել, վաղն էլ կարող է Մեծ Հայքի ու Արևմտյան Հայաստանինը ծածանի»,-ասաց նա՝ կատակելով, որ Եվրատեսիլի գծով մասնագետը Արմեն Աշոտյանն է:




























