Ընդդիմադիր «Դեմոկրատական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեն չի բացառում, որ կսկեն բողոքի զանգվածային ակցիաներ ընդդիմադիր «Ազգային ներկայացուցչական ժողովի» նստաշրջանից հետո։
«Ակցիաներ իրականացնելու անհրաժեշտություն չկա, սակայն չեմ բացառում, որ նոյեմբերի 25-ից հետո այնուամենայնիվ ելույթներ լինեն»-հայտարարել է նա։
Բուրջանաձեի խոսքով, ակցիաներ սկսելու դեպքում գլխավոր պահանջը լինելու է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականը։ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակը համոզված է, որ միասնական համաձայնագրերի եւ նպատակաուղղված գործողություննների դեպքում հնարավոր է հասնել նպատակին:





























