Նիդեռլանդներում կենդանիների ապաստարանից 2 վագր է փախել։ Այս մասին հայտնել են երկրի իրավապահ մարմինները։

Որոնողական աշխատանքներում ներգրավված են ոստիկաններն ու անասնաբույժները։ Տեղաբնակներին նախազգուշացրել են գազանների փախուստի մասին եւ խորհուրդ տվել տանից դուրս չգալ, մինչեւ վագրերին չգտնեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։