«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար նվազեցնում է շարժական ինտերնետի սակագինը` «Ինտերնետ բոլորի համար» ծառայության շրջանակում: Փոխանցված/ստացված տվյալների մեկ մեգաբայթի սակագինը 90 դրամ է նախկին 150 դրամի փոխարեն:
«Ինտերնետ բոլորի համար» ծառայությունը ունիվերսալ հնարավորություն է այն բաժանորդների համար, ովքեր ցանկանում են օգտվել ինտերնետից առանց լրացուցիչ կարգավորումներ կատարելու հեռախոսում: Այս ծառայությունը հարմար է հատկապես այն մարդկանց, ովքեր հազվադեպ են օգտվում ինտերնետից եւ վերջիններիս անհրաժեշտ է ստանալ արագ տեղեկատվություն` օրինակ իմանալ չվերթի ժամը, ստուգել էլեկտրոնային փոստը եւ այլն»,- ասել է «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Ինտերնետ բոլորի համար» ծառայությունը հնարավորություն է ընձեռում միանալ ինտերնետ ցանցին անմիջապես հեռախոսի բրաուզերի միջոցով: Եթե սակագնային փաթեթը, որից տվյալ պահին օգտվում է բաժանորդը, նախատեսում է շարժական ինտերնետի ավելի ցածր սակագին, ապա նա ինքնուրույն կարող է կարգավորել GPRS-ինտերնետը խորհրդատվության համար զանգահարելով 0611 անվճար հեռախոսահամարին կամ այցելել Beeline սպասարկման եւ վաճառքի գրասենյակ:
«Ինտերնետ բոլորի համար» ծառայությունը ակտիվացնելու վճար եւ ամսական բաժանորդավճար նախատեսված չէ:




























