Այսօր` սեպտեմբերի 30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընդունել է Հայաստանում անցկացվող ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների 10-րդ նիստի մասնակիցներին:
Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ կաթողիկոսի անունից ողջունելով հյուրերի այցը ամենայն հայոց հոգեւոր կենտրոն` Արշակ Սրբազանն անդրադարձել է ԱՊՀ երկրների միջեւ տարբեր մակարդակներում սերտացող համագործակցության կարեւորությանը:
Հանդիպման ընթացքում վերահսկիչ մարմինների ղեկավարներին ներկայացվել է Մայր Աթոռի հիմնադրման պատմությունը եւ կարեւոր առաքելությունը աշխարհասփյուռ հայ ժողովրդի կյանքում:
Հյուրերն այցելել են նաեւ Մայր Աթոռի թանգարանները, ծանոթացել հոգեւոր մշակույթի ցուցանմուշներին:



























