Աթենքի «Լեդրա Մարիոթ» հյուրանոցում սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի նորաբաց մասնաճյուղի գալա-ճաշկերույթը, որը կազմակերպվել էր Հունաստանում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ եւ «Յունիսթրիմ» միջազգային դրամական փոխանցումներ» կազմակերպության աջակցությամբ:
Միջոցառումը նպատակ ուներ ներկայացնել հիմնադրամի կողմից Հայաստանում եւ Արցախում իրականացված եւ իրականացվող ծրագրերը, հիմնադրամի Հունաստանի նորաստեղծ մասնաճյուղի գործունեությունը, հունահայ համայնքային կառույցներին ե անհատներին համախմբել հիմնադրամի ծրագրերի ու նպատակների շուրջ:
Ելույթ ունենալով բացման խոսքով` Հիմնադրամի Հունաստանի մասնաճյուղի ղեկավար Վաչե Տեր-Կարապետյանն անդրադարձել է նոյեմբերի 7 -ին կայանալիք տելեթոնին` նշելով, որ արդեն իսկ հունաստանաբնակ մի զույգ՝ քույր եւ եղբայր, խոշոր գումար է նվիրաբերել հիմնադրամին: Երեկոյի ընթացքում ցուցադրվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը պատկերող տեսաֆիլմեր, կատարվել են հայկական երգեր ու պարեր:
Միջոցառմանը ներկա են եղել Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը, դիվանագիտական անձնակազմը:




























