Հայաստանի Արարատի մարզի տարածքում բեռնատար շարժակազմը խոյահարել է «ԵրԱԶ» մակնիշի մեքենան:
Ինչպես NEWS.am-ին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, միջադեպը տեղի է ունեցել նախօրեին առավոտյան Մասիս-Արտաշատ երկաթգծի հատվածում: Երկաթգծերի վրա կայանված «ԵրԱԶ»-ին հարվածել է Երեւանի լոկոմոտիվային դեպոյի մեքենավար, 47-ամյա Վաչագան Մ.-ի եւ օգնական, 51-ամյա Հրաչյա Ա.-ի վարած բեռնատար գնացքը: Պատահարի հետեւանքով գնացքի ուղեւոր, 30-ամյա Դավիթ Գ.-ն եւ մինչ վթարը «ԵրԱԶ» ավտոմեքենայից դուրս եկած, 54-ամյա Սեմյոն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:





























