Համաշխարհային Օլիմպիադայի 9-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը մրցում է Ռուսաստանի գլխավոր հավաքականի հետ: Գաբրիել Սարգսյանը սպիտակներով 40-րդ քայլում պարտվեց Պյոտր Սվիդլերին:

Լեւոն Արոնյանը սպիտակներով 26-րդ քայլում ոչ ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ:

Առաջինը պարտիան ավարտել էին Սերգեյ Կարյակինն ու Արման Փաշիկյանը: Մեր շախմատիստը խաղում էր սեւերով: Ընդամենը 23 քայլ գրանցվեց: