Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աղջիկը 90 հազար լիրա կապիտալով դարձել է Ստամբուլի Սուլթանգազիում մեկ տարի առաջ ստեղծված Doruk Izgara Gıda Ticaret Limited ընկերության բաժնետերերից մեկը:

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝  Էրդողանի աղջիկը՝ Սումեյան, իր կապիտալով միացել է այն ընկերությանը, որտեղ արդեն իր եղբայրն ունի 120 հազար լիրա կապիտալ։  Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի կապիտալը այդ ընկերության մեջ կազմում էր 40 տոկոս։ Այժմ, քույր եւ եղբայր Էրդողաններին է պատկանում սննդի բիզնեսով զբաղվող ընկերության բաժնետոմսերի 70 տոկոսը:

Նշենք, որ ԱՄՆ-ում եւ այնուհետ Լոնդոնում բարձրագույն կրթություն ստացած Սումեյա Էրդողանը այս ամռանից հանդիսանում է հոր ղեկավարած «Արադարություն եւ զարգացում» կուսակցության արտաքին հարաբերությունների եւ արտասահմանյան մամուլին հետեւող պատասխանատուն:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի որդին եւս զբաղվում է առեւտրով։ Նա, մասնավորապես, զբաղվում է իր հայրենի Կայսերի քաղաքում հայտնի բաստուրմայի եւ սուջուխի առեւտրով, որը իրականացվում է ինտերնետի միջոցով։