Համաշխարհային Օլիմպիադայի 9-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Ռուսաստանի գլխավոր հավաքականին: Վերջինը պարտիան ավարտեցին Վլադիմիր Հակոբյանն ու Ալեքսանդր Գրիշչուկը: Հակոբյանը սեւերով 40-րդ քայլում ոչ ոքի խաղաց:

Գաբրիել Սարգսյանը սպիտակներով 40-րդ քայլում պարտվել էր Պյոտր Սվիդլերին:

Լեւոն Արոնյանը սպիտակներով 26-րդ քայլում ոչ ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ:

Առաջինը պարտիան ավարտել էին Սերգեյ Կարյակինն ու Արման Փաշիկյանը: Մեր շախմատիստը խաղում էր սեւերով: Ընդամենը 23 քայլ գրանցվեց: