Ռուսաստանի արտգոծնախարար Սերգեյ Լավրովը ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին քննարկել են սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված որոշակի քայլեր: Այդ մասին հայտնել է Սերգեյ Լավրովը Վիեննայում կայացած բանակցությունների արդյունքներով:

«Մենք երկկողմանի հանդիպում ենք ունեցել ամերիկյան պատվիրակության հետ՝ պետքարտուղար Քերիի ղեկավարությամբ: Մենք քննարկել ենք թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել մինչ այդ կայացված որոշումների իրականացման համար»,- ասել է Լավրովը լրագրողներին:

Նրա խոսքով ԱՄՆ–ն հասկանում է միջսիրիական բանակցություններում ընդդիմության բոլոր խմբերի ներկայության անհրաժեշտությունը:

«Մենք զգացել ենք, որ մեր ամերիկացի գործընկերները հասկանում են բոլոր պայմանավորվածությունների հստակ կատարումն ապահովելու՝ այդ թվում կառավարության պատվիրակության հետ բանակցություններում ընդդիմության բոլոր ներկայացուցիչների ներկայության անհրաժեշտությունը »,- շեշտել է Լավրովը, հայտնում է «Ինտերֆաքսը»

Նրա խոսքով Մոսկվան ու Վաշինգթոնը քննարկել են նաեւ այդ հանդիպման «հնարավոր ամփոփիչ փաստաթղթի ուրվագծերը»: