Կառավարությունն այսօր` սեպտեմբերի 30-ին հավանություն է տվել Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների 2011թ. տարեկան ծրագրին եւ այն ներառել ՀՀ 2011թ. պետբյուջեի նախագծում։
Ծրագրի կիրառման դեպքում ակնկալվում է 2011թ. Սեւանա լճի եւ դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի բարելավման, բնական պաշարների կայուն օգտագործման, տեղի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ապահովում։ Ծրագրի արժեքի մասին տեղեկություններ չկան։




























