Այսօր` սեպտեմբերի 30-ին մահացել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հասարակական կազմակերպության Հայաստանի գրասենյակի ղեկավար Ամալյա Կոստանյանը:

Մահվան պատճառը սրտի հետ կապված խնդիրն է եղել: Ամալյա Կոստանյանը հակակոռուպցիոն «Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ-ի խորհրդի նախագահն էր եւ երկար տարիներ ղեկավարում էր այդ կազմակերպությունը:

NEWS.am-ի խմբագրությունը ցավակցում է Ամալյա Կոստանյանի հարազատներին ու ընկերներին: