Թուրքիայի Մարմարիս հանգստավայրի 5 աստղանի հյուրանոցներից մեկում անգլիացի զբոսաշրջիկը ծեծել է իրեն կարգի հրավիրող անվտանգության աշխատակցին։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ 36-ամյա անգլիացի զբոսաշրջիկը ուշ ժամի գինովցած մտել է հյուրանոց, մոտեցել բարին եւ պահանջել խմիչք։ Նրան մոտիկացած աշխատակիցները հայտնել են, որ բարն արդեն փակ է, ինչը դուր չի եկել զբոսաշրջիկին։

Այդ ընթացքում անգլիացի զբոսաշրջիկին կարգի հրավիրելու համար մոտեցել է հյուրանոցի անվտանգության աշխատակից Մուրադ Յըլդըրըմը, սակայն դեմքին հարված է ստացել եւ ընկել գետին։

Զբոսաշրջիկին ձերբակալել են ու պատրաստվում են նրան արտաքսել Թուրքիայից։