ԵՏՄ-ում անհրաժեշտ է ընդլայնել ազգային արժույթով առեւտուրը։  Այս մասին Մոսկվայում հայ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՏՀ Կոլեգիայի անդամ, ինտեգրացիայի եւ մակրոտնտեսական քաղաքականության հարցերով նախարար  Տատյանա Վալովայա՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես են ԵՏՄ-ում վերաբերվում էներգակիրների դիմաց ազգային արժույթով վճարելու մասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկին։

«Ոչ թե պետք է ուղղակի գներ սահմանել, այլ անհրաժեշտ է իրոք անցում կատարել ազգային արժույթներով վճարումներին։ ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստերի ավարտին մենք արդեն դրանց իրականացման առաջարկներ ենք պատրաստում։ Եվ կետերից մեկը ազգային արժույթների օգտագործումն ընդլայնելն է»,- նշել է Վալովայան եւ հավելել, որ այս փուլում միասնական արժույթի անցնելու մասին խոսք չկա։