Լոռու մարզում մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը տեղի ունեցած ավտովթարից տուժած երիտասարդներից Էդմոն Կոստանդյանի վիճակը կայունացել է: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Ստեփանավանի հիվանդանոցից:
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երիտասարդի մոտ արդեն առկա է դրական դինամիկա, գիտակցության է եկել, ինքնուրույն շնչում է: Ըստ հիվանդանոցի բժիշկների, Էդմոնն այսօր կտեղափոխվի Երեւան՝ հետագա բուժումը շարունակելու համար: Նշենք, որ երիտասարդն ունի լյարդի եւ փայծաղի պատռվածք:
Ավտովթարից տուժած մյուս երկու երիտասարդների վիճակը բավարար է, նրանք առաջիկա ժամերին դուրս կգրվեն հիվանդանոցից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լոռու մարզում 2016թ. մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը տեղի ունեցած ավտովթարից մահացել է մեկ երիտասարդ, երեքը տեղափոխվել են Ստեփանավանի հիվանդանոց: Մահացած երիտասարդը Գյումրիի բնակիչ 27-ամյա Արշալույս Թանգամյանն է:
Նշենք, որ ավտոմեքենայի վարորդ Կառլեն Ղ.-ն նույնպես Գյումրիից է, ուղեւորներ 24-ամյա Սմբատ Մ.-ն Վանաձորից է, իսկ 24-ամյա Էդմոն Կ.-ն՝ Լոռու մարզի Օձուն գյուղից:




























