Կառավարության դիմաց այսօր` մայիսի 19-ին, վատացել է բողոքող քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ տարեց կինը կառավարության շենքի դիմաց իր որդու լուսանկարը ձեռքին բողոքի ակցիա է արել, երբ ինքնազգացողությունը վատացել է: Նրան օգնություն են ցույց տվել քաղաքացիները, «Շտապօգնություն» ահազանգելու կարիք չի առաջացել:
«Իմ 30 տարեկան որդուն 2011 թ. իր մոտ ընկերները եկել, տնից տարել են, եւ արդեն 5 տարի է` որդիս չկա: Չգիտեմ` նա ողջ է, թե անհետ կորած, ոչ ոք այդ հարցով չի զբաղվում: Շատ անգամներ դիմել եմ ոստիկանություն, դատախազություն, վարչապետին, սակայն ոչնչով չեն օգնել, ասում են` հեքիաթ ես պատմում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Էմմա Հարությունյանը:




























