Հայաստանի կառավարությունը սկսում է պետական ապարատի օպտիլամացման քննարկումները: Այս մասին մայիսի 19-ին կառավարության նիստի ժամանակ հայտնել է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով այդ քննարկումների համար կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որը առաջիկա շաբաթվանից կսկսի անցկացնել նիստեր ու առաջարկներ անել այս կամ այն գերատեսչությունում օպտիմալացման անհրաժեշտության մասին: