Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ստեղծումը էականորեն նվազեցնում է տնտեսական ճգնաժամի եւ արեւմտյան պատժամիջոցների բացասական հետեւանքները: Այդ մասին մայիսի 19-ին հայտնել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նառիշկինը Սանկտ Պետերբուրգում միջազգային «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» ֆորումին:
«Եվրասիական ինտեգրացիան զարգանում է ծայրսատիճան բարդ պայմաններում: Աճում են ճգնաժամային երեւույթները համաշխարհային տնտեսությունում, կտրուկ անկում են ապրել էներգակիրների գները, հետո էլ փոքր չէ տեխնոլոգիական հետամնացությունը, գումարած` պատժամիջոցների կիրառումը: Սակայն ԵՏՄ-ի ստեղծումն էականորեն նվազեցնում է նման մարտահրավերների բացասական հետեւանքները», - ընդգծել է նա:
«ԵԱՏՄ-ի գլխավոր առավելությունը մասնակից-երկրների համար բաց` աշխարհում ապրանքների, ծառայությունների, աշխատանքի եւ կապիտալների իր մեծությամբ վեցերորդ շուկան է», - հավելել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ընդունելով, որ «տնտեսության մեջ իրավիճակը բարդ է մնում», Նառիշկինը նշել է, որ «դիվերսիֆիկացիայի եւ ինտեգրացիոն կապերի խորացման ծնորհիվ մեր տնտեսությունները շուտով իրական աճի կվերադառնան»: «Եվ դա գնալով ավելի քիչ կախված կլինի էներգոռեսուրսների համաշխարհային գների դինամիկայից», - նշել է նա:




























