Ստավրոպոլում վնասազերծված երկու պայթուցիկ սարքերի ընդհանուր հզորությունը կազմել է 90 կգ տրոտիլ, հայտնում է «Վզգլյադը»` հղում անելով Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեին:

Նշվում է, որ ՎԱԶ-2107 ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 60 կգ սելիտրայի եւ ալյումինե փոծում պայթունավտանգ լուծույթ, մարտկոցներ, լարեր: Մեքենայից 40 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է եւս մեկ ռադիոհեռակառավարվող պայթուցիկ սարք` բաղկացած ավտոմեքենայի բենզաբակից լի ալյումինե փոշիով, սելիտրայով եւ մանրացված երկաթե տարրերով: Նախնական տվյալով, այդ սարքը պատրաստ է եղել կիրառման եւ ունեցել է 30 կգ տրոտիլի հզորություն: Երկու սարքն էլ վնասազերծվել է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Ստավրոպոլի «Գլորիա» սրճարանի մոտ ականապատ մեքենայում հայտնաբերվել էր տաքսու վարորդ Գենադի Տոլբոտովի դին: Իրավապահ մարմինները հակված են կարծել, որ տաքսու վարորդը կապ չի ունեցել պայթյունի կազմակերպմանը: