Ամերիկացի գիտնականները հանգել են եզրակացության, որ սիլդենաֆիլը` վիագրան, կարող է բարձրացնել շագանակագեղձի քաղցկեղի բուժման արդյունավետությունը, հաղորդում է ScienceDaily-ն:

Վիրջինիայի Համագործակցության համալսարանի գիտնականները 15 տարի փնտրել են հակաքաղցկեղային դոկսոռուբիցին դեղամիջոցի սրտամկանի վրա թողած բացասական ազդեցությունը կանխելու միջոց: Արդունքում, գիտնականները Ռակեշ Կուկրեջի գլխավորությամբ, հասել են իմպոտենցիայի բուժման համար օգտագործվող սիլդենաֆիլին:

Մկների վրա փորձերը ցույց են տվել, որ այդ բուժամիջոցի կիրառումը դոկսոռուբիցինի հետ, փոքրացնում է ուռուցքի չափսերն ավելի արագ: Բացի այդ, սիլդենաֆիլը պաշտպանում է սրտամկանը: Հաջողության հասնելով կենդանիների հետ կատարած փորձերում` գիտնականները մտադիր են անցնել մարդկանց:

Աշխատանքի արդյունքները հրապարակված են Proceedings of the National Academy of Sciences պարբերականում: