«Եթե զարգացումներն այնպես գնան, որ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովն ու դաշնային իշխանությունները բախվեն, մոտ 15-20 քրեական գործեր կհարուցվեն, որոնց մեջ ներգրավված կլինեն նաեւ տեղի հայ գործարարներն ու Հայաստանի չինովնիկները։
Վերջիններս ներգրավված կլինեն կամ որպես ցուցմունք տվողներ, կամ գործի մասնակիցներ»՝ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի խոսքերն է մեջբերել «Հրապարակ»-ը։ «Միայն այն, որ Ռոբերտ Քոչարյանը «ԱՖԿ» սիստեմայի տնօրեններից մեկն էր, իսկ ղեկավարը՝ պարոն Եվտուշենկովը, Լուժկովի բաջանաղն է, դրանով ամեն ինչ հասկանալի է»,-ասել է ՆԺԿ ղեկավարը:Հատկապես Ռ. Քոչարյանի նախագահությունից սկսած՝ Լուժկովը մշտապես եղել է հայկական իշխանությունների լոբբինգի կրողը: «Եթե բախում չլինի էլ, ՌԴ իշխանությունները հեշտությամբ Լուժկովի տիկնոջ սեփականությունից ձեռք չեն քաշի եւ սեփականության վերաձեւման գործընթաց կգնա: Ըստ Կարապետյանի տեղեկությունների՝ դեռ 20 օր առաջ Մոսկվայի շուրջ 10 հայ լուրջ գործարարներ, որոնք բիզնես կապեր ունեն Լուժկովի կլանի հետ, իրենց անշարժ գույքի վաճառք են սկսել»,-հայտնւոմ է թերթը։




























