Ռուսական «Ավտոտոր Հոլդինգ»-ը սկսել է Hyundai ավտոմեքենաների երեք նոր մոդել արտադրել:

Կալինինգրադում սկսել են մոդելներ թողարկել, որոնք նախկինում ռուսական գործարաններում չէին արտադրվում. պրեմիում-դասի Genesis սեդանը, Santa Fe Premium նոր քրոսովերը եւ Elantra թարմացված սեդանը: Մոդելներից յուրաքանչյուրն արտադրվում է մի քանի տարբերակով:

«Ավտոտոր Հոլդինգ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Գորբոնովի խոսքով, 2016 թվականին ծրագրվում է Hyundai-ի 14 հազար թեթեւ մարդատար ավտոմեքենա արտադրել՝ ընդհանուր 92 հազար արտադրական ծավալի պարագայում: