Չորս վրացի զինծառայողներ են զոհվել Աֆղանստանի Գիլմենդ նահանգում, հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Զոհվածների մեջ են գնդապետ Ռամազ Գիգիաշվիլին, սերժանտ Դավիթ Ցեցխլաձեն, կապրալներ Դավիթ Կոլխիկաշվիլին եւ Նուգզար Կալանդաձեն:
Վրացի զինվորականները պարեկություն անելիս են եղել պայթյունի պահին: Վրաստանի ՊՆ-ն ջանքեր է գործադրում զոհերի դիակները հայրենիք տեղափոխելու համար:
Վրացական զորակազմը, բաղկացած 9000 զինվորներից, գտնվում է Աֆղանստանում ամռան վերջից: Այս ընթացքում արդեն մահացել էր մեկ սպա, վիրավորվել եւս մեկը:





























