ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մայիսի 25-ին տնտեսական խորհրդի պրեզիդիումի նիստում պետության զարգացման երկու հայեցակարգ կառաջարկեն՝ բյուջետային խթանման եւ 3 տարուց տնտեսական կայուն աճ ապահովող բյուջետային կոնսոլիդացման։ Այս մասին հայտնում է RNS-ը։
ՌԴ ռազմավարական ծրագրերի կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը մտադիր է հանդես գալ առաջին տարբերակի դեմ։ Նա կարծում է, որ դատական եւ իրավապահ համակարգերում բարեփոխումների կարիք կա։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Կուդրինը համաձայն չէ 2018-ին տնտեսական 4 տոկոս աճ նախատեսող ծրագրի հետ, քանի որ դրա համար երկրում ռեսուրսներ չկան։ Նրա կարծիքով արժի կայուն ՀՆԱ աճ ապահովել գոնե 1 տոկոսի չափով։




























