Ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մայիսի 18-ի երեկոյան մատուռի հանգանակության տուփից գումար են գողացել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 40-ամյա Արման Բ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն, որ մատուռից գողացել է 10.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն:




























