Ապրիլի 13-ին մի քաղաքացուհի ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 16.15-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայի 65 շենքի դիմացի գետնանցումում մի անծանոթ քաշել-պոկել է իր պարանոցի ոսկյա շղթան եւ դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 18-ին ոստիկանության Էրեբունու եւ Արաբկիրի բաժինների ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 19-ամյա Միքայել Մ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: