Ղարաբաղում մեր հաղթարշավը հրամանով կանգնեցրին։ Այս մասին մայիսի 20-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պատրաստ չէին ավարտել ռազմական արշավը, եւ ստացած հրամանի համաձայն՝ Գլխավոր շտաբի պետը մեկնել էր բանակցությունների։ «Երբ մենք տարածք ենք հանձնում՝ այդ 800 հեկտարը, որոնց մասին ասել է Սերժ Սարգսյանը, մենք վտանգի ենք ենթարկում մեր անվտանգությունը, Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը»,- ասել է Փոստանջյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը հիմա շահարկում է ԵՏՄ հնարավոր անդամակցությունը, որից հետո նա իր օգտին կլուծի ղարաբաղյան հակամարտությունը։ «Մեր խնդիրն է ազատագրել մեր հողերն ու պատմական հայրենիքը։ Պետք է առաջ գնալ եւ ամրապնդվել այնտեղ»,- նշել է Փոստանջյանը։





























