Իշխանությունը բռնազավթած ՀՀԿ-ն 1990-ական թթ. իշխող ՀՀՇ-ի անօրինությունների շարունակողն է։ Այս մասին մայիսի 20-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը ցանկացած գնով պահելու ցանկության պատճառով էլ գրվել է նոր Ընտրական օրենսգիրքն այնպես, ինչպես որ կա։ Այդ փաստաթուղթը չի համապատասխանում հայ ժողովրդի ոգուն եւ արժեքներին։ «Այդ առումով ՀՀԿ-ն շարունակում է 1990-ական թթ. իշխող ՀՀՇ-ի անօրինությունները ընտրությունների կեղծումով եւ քաղաքական հակառակորդների վրա ճնշում գործադրելով»,- նշել է Փոստանջյանը։