Ապրիլյան իրադարձությունների ընթացքում հակառակորդին թողած տարածքների մասին խոսելը նշանակում է հագուրդ տալ հակառակորդի նկրտումներին: Այս մասին մայիսի 20-ին ԱԺ ավանդական ճեպազրույցներում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով ռազմական գործողությունների ընթացքում շփման գիծը երկու կողմի օգտին էլ կարող է փոխվել: Եվ այս դեպքում խոսել, որ Հայաստանը տարածքներ է կոցրել՝նշանակում է հագուրդ տալ Բաքվի նկրտումներին: «Ժամանակավոր կորուստները չպետք է որպես վերջնական ընկալել: Հայկական կողմն էլ է տարբեր տարիների առաջ շարժվել մի շարք ուղղություններով ու դա փաստ է: Պարզապես հայտնի նկատառումներով այդ մասին խոսել պետք չէ»,- նշել է Ռուստամյանը: