Մինչեւ հունիսի 1-ը պայմանագրերը չվերակնքած բնակիչների գազամատակարարումը կդադարեցվի: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հունվարի 20-ի որոշման համաձայն` բնակիչ-բաժանորդների հետ նախկինում կնքված գազամատակարարման պայմանագրերը վերակնքելու վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի հունիսի 1-ը:
Հաշվի առնելով այն, որ վերը նշված ժամկետը մոտենում է ավարտին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կրկին հիշեցնում է պայմանագրերը վերակնքելու անհրաժեշտության մասին, միաժամանակ ծանուցում ստացած բաժանորդներին նախազգուշացնում, որ մինչև սույն թվականի հունիսի 1-ը գազամատակարարման պայմանագրերը չվերակնքած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը կդադարեցվի սահմանված կարգով»:
Բաժանորդները հարցերի սպառիչ պատասխանները կարող են ստանալ՝ զանգահարելով (010) 29 48 79, (010) 29 48 48 հեռախոսահամարներով:



























