Աշտարակում այսօր՝ մայիսի 20-ին, մեքենայի մեջ քաղաքացի է մահացել:  NEWS.am-ին Աշտարակի հիվանդանոցից տեղեկացրին, որ  հիվանդանոցի հերթապահ խումբը ոստիկանության կանչով մեկնել է  Աշտարակի Տիգրան Մեծի փողոց, մինչեւ հասնելը տղամարդը մեքենայում մահացած է եղել:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, քննիչներն ու դատաբժիշկը: