Հայ ազգային կոնգրեսը ցավակցել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ամալյա Կոստանյանի մահվան կապակցությամբ:
«Հայ Ազգային Կոնգրեսը խոր վշտով տեղեկացավ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպության հայաստանյան կառույցի ղեկավար Ամալյա Կոստանյանի մահվան մասին:
Ամալյա Կոստանյանը քաղաքացիական հասարակության ընդգծված առաջամարտիկներից էր եւ մշտապես կանգնած էր հակաօրինականության, կոռուպցիայի, էկոլոգիական վայրագությունների դեմ պայքարի առաջին շարքերում: Կոնգրեսը ցավակցում է Ամալյայի հարազատներին եւ մտերիմներին»:




























