Ծառայողական մեքենաներից բացի, պետական ծախսերում այլ ճեղքեր էլ կան: Այդ մասին մայիսի 20-ին Ազգային Ժողովի ավանդական ճեպազրույցին հայտնել է ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:  

Նրա խոսքով, առնվազն 800 ծառայողական մեքենայի վաճառքը թույլ կտա ինչ-որ բան խնայել, բայց դա նվազագույնն է, որ կարելի է անել: «Հիշո՞ւմ եք, թե ձուկը որտեղից է փտում: Ճիշտ է: Խնայողության ավելի կարեւոր աղբյուրներ կան: Կառավարության աշխատակազմը փքված է, երկրում կոռուպցիա կա, մենաշնորհներ:  Իշխանությունը կցանականա՞ պայքարել դրա դեմ», - հարց է տվել ընդդիմադիրը: