ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) ղեկավար Իլկկա Կաներվան ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովին կոչ է արել համատեղ ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման փնտրտուքում: 

«Ես կուզեի ԱՊՀ ՄԽՎ-ի բոլոր գործընկերներին կոչ անել համատեղ ջանքեր գործադրել մինսկի խմբի շրջանակում խաղաղ համաձայնություն գտնելու եւ հակամարտության դադարեցման ուղղությամբ»,- ասել է նա` ելույթ ունենալով ԱՊՀ ՄԽՎ-ի շրջանակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  

Կաներվան նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն աճել է:  «Ցավոք սրտի, աճում է զոհվածների թիվը»,- ասել է նա:

«Մենք մեր հույսերը միավորում ենք, որպեսզի տուժածների թիվը նվազի եւ կողմերը նստեն  բանակցելու»,- նշել է նա: