Նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իշխանության եւ ընդդիմության փոխհամաձայնությունը կարող է եւ մասնակի լինել: Այդ մասին մայիսի 20-ին Ազգային Ժողովի ավանդական ճեպազրույցներին հայտնել է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով, անհրաժեշտ է փոխզիջման հասնել մինչեւ հունիսի  1-ը, երբ նոր ԸՕ-ն ուժի մեջ կմտնի: Միաժամանակ պետք է քայլերի հաջորդականություն մշակվի, որոնք դաշտ կստեղծեին քաղաքակիրթ քաղաքական պայքարի համար: «Այդ քայլերը պետք է գործուն լինեն եւ հաշվի առնեն ընդդիմության մոտեցումները: Մյուս կողմից, ընդդիմությունը պիտի առանց ավելորդ խոսքերի աշխատանքի տրամադրված լինի, ոչ թե կռվի», - հավելել է Մելքումյանը: