Երգիչ Լեւ Լեշչենկոյին վիրահատել են հին վնասվածքի պատճառով: Երգչի պրոդյուսեր-տնօրեն Օլեգ Դմիտրիեւի խոսքով, Նոր տարուց առաջ Լեւ Լեշչենկոն բասկետբոլ խաղալիս ընկել եւ ուսի վնասվածք էր ստացել: Գերմանիայում նրան լուրջ վիրահատության են ենթարկել: Ձեռքը եղել է ծայրահեղ վատ վիճակում: Ուսը հավաքել են ոսկորներով, կարել ջլերը:
Մեկ տարի անց Լեշչենկոն կրկին վիրահատվել է: Ձեռքը նախկինի պես անհանգստացրել է արտիստին: «Մենք դիմել ենք մոսկովյան բժիշկներին: Եւ քանի որ նոր սարքավորումներ էին բերել, չհրաժարվեցինք վիրահատությունից: Լեւ Վալերիանովիչին այսօր դուրս են գրել, նա այժմ հանգստանում է իր ամառանոցում»- ասել է նա:




























