Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, եւ դաշինքը նրան կօգնի այդ գործում, հոկտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանաի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը։

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի այդ որոշումը կասկածի ենթակա չէ։ «Մեր որոշումը միանշանակ է եւ կիրագործվի»,- ասել է Ռասմուսենը։

Դաշինքի գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել, որ Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի շրջանակներում իրականացվող աշխատանքներն արդյունավետ կլինեն։