Երեւանի 24-ամյա բնակիչ Դավիթ  Թ.-ն մայիսի 20-ին գլխի հրազենային վնասվածքով տեղափոխվել է Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն: NEWS.am-ին հիվանդանոցից տեղեկացրին, որ ահազանգը ստացել են մայիսի 20-ին ժամը 17:00-ի սահմանում, երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում:

Այս պահին էլ երիտասարդի վիճակը շարունակում է  մնալ ծայրահեղ ծանր: Նա Վերակենդանացման բաժանմունքում է, ունի ուղեղի վնասում: 

Դեպքի հանգամանքները պարզվում են: